Մաքուր ապագա
Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Սյունիքի մարզում
Կրեատիվ լեռներ
«Գյուղական Տուրիզմի Զարգացման» ծրագիր
«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիր
Ջրաճահճային տարածքների ուսումնասիրություն և պահպանություն Արաքսի հովտում
/ Պարունակություն / Կենսաբազմազանության պահպանության ծրագրերը Բերքի փառատոնին

Կենսաբազմազանության պահպանության ծրագրերը Բերքի փառատոնին

Կենսաբազմազանության պահպանության ծրագրերը Բերքի փառատոնին նույնպես կլինեն մեր ուշադրության կենտրոնում։

Ծրագրի ներկայացման համար նախատեսված տաղավարում կտեղեկանաք, թե

  • ինչու է կարևոր արժեքավոր ջրաճահճային տարածքների պահպանությունը,
  • ինչպես են տեղադրվում և աշխատում ֆոտոթակարդները և ինչ նշանակություն ունեն կենսաբազմազանության պահպանության գործում,
  • ինչ հիմնախնդիր է առկա սպիտակ արագիլների շրջանում և ինչպիսի աշխատանքներ է իրականացնում NABU հայաստանյան մասնաճյուղն այն կանխարգելելու համար,
  • ինչպես ենք ուսումնասիրում գիշատիչ թռչուններին և ինչ աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ,
  • ինչու է անհրաժեշտ մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի ուսումնասիրությունը և ինչ արդյունքներ է այն տվել։

Արի՛ Բերքի փառատոն սեպտեմբերի 16-17, և մենք քեզ կներկայացնենք Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունը։

Հիշեցնենք, որ NABU հայաստանյան մասնաճյուղը Բերքի փառատոնի համատեղ կազմակերպիչն է «կրեատիվ լեռներ» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Գերմանիայի բնության պահպանության միության հայաստանյան մասնաճյուղի կողմից Machaon International կազմակերպության հետ համատեղ։