Մաքուր ապագա
Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Սյունիքի մարզում
Կրեատիվ լեռներ
«Գյուղական Տուրիզմի Զարգացման» ծրագիր
«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիր
Ջրաճահճային տարածքների ուսումնասիրություն և պահպանություն Արաքսի հովտում
/ Պարունակություն / Թռչնադիտարկում արտերկրյա հյուրերի մասնակցությամբ

Թռչնադիտարկում արտերկրյա հյուրերի մասնակցությամբ

«Կրեատիվ լեռներ» ծրագրի շրջանակներում տարբեր երկրներից մեզ են այցելել բլոգերներ և լրագրողներ՝ հանրահռչակելու համար Հայաստանի եզակի մշակույթն ու ավանդույթները։

Անգղների մասին իրազեկման միջազգային օրվա կապակցությամբ արտերկրյա հյուրերը հնարավորություն են ունեցել

  • Գառնու և Խոր վիրապի հարակից տարածքներում մասնակցելու NABU հայաստանյան մասնաճյուղի մասնագետների կողմից կազմակերպված թռչնադիտարկմանը,
  • ծանոթանալու Հայաստանի թռչուններին,
  • տեսնելու մեր կողմից նմշադրված գիշանգղին՝ Գոշային,
  • տեղեկանալու արբանյակային տվիչի տեղադրման նպատակների և տվիչից ստացված արդյունքների հետ աշխատանքի առանձնահատկությունների մասին։

Հիշեցնենք, որ «կրեատիվ լեռներ» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից Machaon International կազմակերպության հետ համատեղ և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: