Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղն աշխատանքի է հրավիրում ադմինիստրատիվ աշխատակցի/ SMM մասնագետի:
Պարտականություններ
- համագործակցություն տարածաշրջանային ԶԼՄ-ների և բլոգերների հետ,
- տեղեկատվական միջոցառումների, ինչպես նաև էկոլոգիական կրթական ակցիաների և արշավների մշակում և իրականացում,
- շնորհանդեսների և էկոլոգիական կրթական մրցույթների նախապատրաստում և անցկացում դպրոցականների համար,
- ԶԼՄ-ների մոնիտորինգի իրականացում, մամլո հաղորդագրության տարածում:
- կազմակերպության հանդիպումների, աշխատանքային քննարկումների, միջոցառումների և այլ իրադարձությունների արձանագրությունների կազմում,
- կազմակերպության այլ թղթաբանության վարում,
- գրագետ կոնտենտի մշակում,
- կազմակերպության այլ ադմինիստրատիվ աշխատանքների իրականացում,
- անհրաժեշտության դեպքում մասնակցություն կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերին,
- լուսանկարների և վիդեո նյութերի մշակում:
Պահանջներ
- մասնագիտացված կրթություն (մանկավարժական կամ բնապահպանական), աշխատանքային փորձ համանման պաշտոններում,
- աշխատանքային փորձ ԶԼՄ ների հետ,ինչպես նաև սոցիալական ցանցերում, շնորհանդեսներ վարելու հմտություններ,
- գրագետ, հստակ և անթերի խոսք,
- ստեղծագործ մտածելակերպ,
- հայերենով գրագետ և անկաշկանդ հաղորդակցվելու ու բանակցություններ վարելու կարողություն,
- համակարգչային գիտելիքների հմուտ տիրապետում՝ (Word, Excel, Power Point),
- պատասխանատվության զգացում և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք,
- ճկունություն և բարձր աշխատունակություն:
- հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
- հաղորդակցման հմտություններ
- կազմակերպության ծրագրերում ներգրավվելու պատրաստակամություն
- հաճախակի գործուղումների դեպքում առարկությունների բացակայություն
- պատասխանատվության բարձր զգացում
- համակարգչային բազային գիտելիքներ
- լուսանկարների և վիդեո նյութերի հետ աշխատելու փորձ (ցանկալի)
- տպիչների հետ աշխատելու փորձ (ցանկալի)
- գրագետ նամակագրության ունակություն
- սովորելու ցանկություն
- աշխատանքային փորձը պարտադիր չէ:
Պայմաններ
Մշտական աշխատանքի վայր, աշխատանքային գրաֆիկ 5/2, լրիվ աշխատանքային օր
Դիմելու համար անցնել հետևյալ հղումով։