
Հաշվի առնելով, որ տարվա թռչունը Սպիտակ արագիլն է՝ մենք սկսում ենք էկոկրթական միջոցառումների շարք, որի շրջանակներում անցկացվելու են Սպիտակ արագիլների մասին դասընթացներ Հայաստանի դպրոցներում:
Դասընթացների ընթացքում երեխաները կծանոթանան արագիլներին, իրենց էկոլոգիային, սպառնացող վտանգներին և դրանց կանխարգելման հնարավոր տարբերակներին:
Եթե ուզում եք, որ ձեր դպրոցը նույնպես մասնակցի դասընթացին, կապ հաստատե՛ք մեզ հետ՝ ուղարկելով նամակ մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարելով 044599949 հեռախոսահամարին: Սիրով կսպասենք: