/ Պարունակություն / Սպիտակ արագիլը ապահով ձեռքերում է

Սպիտակ արագիլը ապահով ձեռքերում է

Վերջերս մեր հետևորդներից Անդրանիկ Ղազախեցյանը մեզ է դիմել՝ նշելով, որ Այգեշատ գյուղում վիրավոր արագիլ է գտել:

Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցը սպիտակ արագիլին տեղափոխել է Արմավիրի կենդաբանական այգի, որտեղ թռչունը կստանա պատշաճ խնամք:

Հատուկ շնորհակալություն ենք ցանկանում հայտնել Արմավիրի կենդանաբանական այգուն համագործակցության համար, ինչպես նաև Անդրանիկ Ղազախեցյանին՝ սրտացավության և հետևողականության համար: