Մաքուր ապագա
Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Սյունիքի մարզում
Կրեատիվ լեռներ
«Գյուղական Տուրիզմի Զարգացման» ծրագիր
«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիր
Ջրաճահճային տարածքների ուսումնասիրություն և պահպանություն Արաքսի հովտում
/ Content / «Մաքուր ապագա Սևանա լճի համար» ծրագրի շրջանակում «Workshop...

«Մաքուր ապագա Սևանա լճի համար» ծրագրի շրջանակում «Workshop» և «Clean-up»

Միասին՝ հանուն Սևանի մաքուր ապագայի

Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի, «Հանուն Մարդկության և Բնության Հայկական Ասոցիացիա»(FPAN) հասարակական կազմակերպության և «Այ-Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարական լուծումներ» (ISSD) հասարակական կազմակերպությանհամագործակցությամբ և Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող«Մաքուր ապագա Սևանա լճի համար» ծրագրի շրջանակում Հունիսի 28-ին իրագործվեց «Workshop» և «Clean-up» միջոցառումներ, որոնք միավորեցին լրագրողների, ուսուցիչների, բլոգերների և բնապահպան կամավորների՝ մեկ ընդհանուր նպատակի շուրջ։

‍Նախատեսված առաջին միջոցառումը՝ «Workshop» էր, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան խորանալ Սևանի հիմնախնդիրների մեջ՝ փորձագիտական քննարկումների միջոցով։

Բացման խոսքով հանդես եկան և ծրագիրն ավելի մանրամասն մասնակիցներին ներկայացրեցին՝ NABU հայաստանյան մասնաճյուղի ղեկավար՝ Նարեկ Գրիգորյանը, FPAN կազմակերպության տնօրեն ՝ Աննա Հովհաննիսյանը և ISSD կազմակերպության համահիմնադիր-տնօրեն՝ Մխիթար Ավետիսյանը։

Միջոցառման հատուկ հյուրերն էին ՝ փորձագետ Նաթելլա Միրզոյանը, ով հանդես եկավ «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման մոտեցումները» թմայով, և «Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարում» ՍՊԸ-ի տնօրեն՝ Սերգեյ Համբարձումյանը։

«Workshop»-ի վերջին մասում մասնակիցները 2 խմբով՝ օգտագործելով տարբեր թափոններ ստացան բնապատկերներ, որոնք կներկայացվեն ցուցահանդեսներում։

Հունիսի 28-ին իրականացվեց ևս մեկ միջոցառում, աղբահավաք՝ Սևանի հատուկ պահպանվող տարածքի «Նորաշենի» արգելոցում, որի նպատակն է ապահովել թռչունների, մասնավորապես՝ 2025 թվականի ՏԱՐՎԱ ԹՌՉՈՒՆ՝ հայկական որորի (Larus armenicus) բնականոն ապրելակերպն ու վերարտադրությունը։

Աշխատանքներին միացան լրագրողներ, ուսուցիչներ, «Աժդահակ» սոցիալ-բնապահպանական կենտրոնի և «Հայաստանն իմ աչքերով» նախաձեռնության անդամները։ Թափոնները տեսակավորվեցին, դրանք մեր հաջորդ միջոցառման մասինակիցների կողմից կվերածվեն բնապատկերների՝ շրջակա միջավայրի պահպանման վերաբերյալ հաղորդագրությամբ։

Այս միջոցառումները կարևոր նախադեպ են՝ ներկայացնելու, թե ինչպես է տեղեկատվությունը վերածվում ներգրավվածության, իսկ ներգրավվածությունը՝ կոնկրետ գործողությունների։

Շարունակենք միասին գործել՝ Հանուն Մարդու և Բնության։

Շրորհակալություն ենք հայտնում «Սևան» ազգային պարկին համագործակցության համար։