![](https://www.nabu.am/sites/default/files/styles/831/public/news/%D5%8D%D5%BA%D5%AB%D5%BF%D5%A1%D5%AF%20%D5%A1%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%AC%20%282%29.png?itok=Z0KurlZQ)
Առաջին անգամ Հայաստանում Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ թռչունների բներին կտեղադրվի առցանց տեսախցիկ, որի միջոցով հնարավորություն կտրվի հետևելու թռչունների առօրյային։
Առաջին անգամ առցանց տեսախցիկ տեղադրվել է Արմաշ գյուղում բնադրող սպիտակ արագիլներից մեկի բնին հարող հատվածում։ Այն հետապնդում էր հետևյալ նպատակները՝
- արագիլների բնադրման առանձնահատկությունների ուսումնասիրություն,
- արագիլների կերային բազայի ուսումնասիրություն,
- արագիլների փետուրների աղտոտման պատճառների բացահայտում:
Մինչ օրս առցանց տեսախցիկներ տեղադրվել են սպիտակ արագիլների, բվեճի և գիշանգղի բների վրա։
Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում NABU հայաստանյան մասնաճյուղի դեսպաններին աշխատանքներին մշտապես աջակցելու համար: