Մաքուր ապագա
Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Սյունիքի մարզում
Կրեատիվ լեռներ
«Գյուղական Տուրիզմի Զարգացման» ծրագիր
«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիր
Ջրաճահճային տարածքների ուսումնասիրություն և պահպանություն Արաքսի հովտում
/ Պարունակություն / Փետրվարի 2-ը՝ ջրաճահճային տարածքների համաշխարհային օր

Փետրվարի 2-ը՝ ջրաճահճային տարածքների համաշխարհային օր

Փետրվարի 2-ը նշվում է որպես ջրաճահճային տարածքների համաշխարհային օր

Ջրաճահճային տարածքները ներառում են ճահիճներ, գետեր և լճեր, ծովափնյա տարածքներ՝ զբաղեցված ճահճուտներով, ստորջրյա ծովային տարածքներ, ինչպես նաև մարդածին ջրային համակարգեր և այլն: Դրանք երկրագնդի վրա ամենահարուստ կենսաբազմազանություն ունեցող էկոհամակարգերից են։

Ջրաճահճային տարածքները կարևոր նշանակություն ունեն մարդկանց և բնության համար՝ հաշվի առնելով այս էկոհամակարգերի մատուցած օգուտներն ու ծառայությունները՝ ներառյալ բնապահպանական, կլիմայական, սոցիալական, տնտեսական, գիտական, կրթական, մշակութային, հանգստի՝ ապահովելու կայուն զարգացում և բարեկեցություն մարդու համար։

Դեռևս 2007 թվականից Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը իրականացնում է ծրագրեր՝ ուղղված արժեքավոր ջրաճահճային տարածքների ուսումնասիրմանը, հիմնախնդիրների վերհանմանն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկների մշակմանը՝ նպատակ ունենալով աշխատել տեղական համայնքների հետ, գտնել բնական ռեսուրսների կայուն օգտագործման եղանակներ՝ պահպանելով վտանգված կենդանիների կենսամիջավայրը: