
«Մաքուր ապագա Սևանա լճի համար» նոր ծրագիրն իրականացվում է NABU Հայաստանյան մասնաճյուղի կողմից՝ FPAN և ISSD կազմակերպությունների հետ համագործակցությամբ և Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ։
Սևանա լիճը՝ տարածաշրջանի ամենամեծ քաղցրահամ լիճը, կենսական նշանակություն ունի կենսաբազմազանության և տեղի բնակչության համար։ Այն նաև հայկական որոր (Larus armenicus) թռչնատեսակի բնական միջավայրն է, որն ընտրվել է որպես Հայաստանի 2025 թվականի տարվա թռչուն։ Սա նախագծին հաղորդում է յուրահատուկ սիմվոլիզմ՝ մենք ձգտում ենք պաշտպանել այս կարևոր թռչնատեսակի համար կենսական նշանակություն ունեցող էկոհամակարգը։
Հաջորդ յոթ ամիսների ընթացքում ծրագիրը կխթանի քաղաքացիական հասարակությանը և տեղական ինքնակառավարումը Գեղարքունիքի մարզում՝ կազմակերպելով սեմինարներ, էկոլոգիական ակցիաներ, տեղեկատվական քարոզարշավներ և երիտասարդական նախաձեռնությունների աջակցություն։ Մենք խթանում ենք բնապահպանական կրթությունը, ներգրավում կամավորների և երիտասարդությանը, ինչպես նաև զարգացնում կորպորատիվ կամավորության նախաձեռնություններ՝ մասնավոր հատվածին ներգրավելու համար բնության պահպանության գործում։ Գերմանիա կազմակերպվելիք ուսումնագիտական այցը կապահովի միջազգային փորձի փոխանակում։
Տեղական համայնքների և վստահելի գործընկերների հետ միասին մենք իրական քայլեր ենք ձեռնարկում՝ մաքուր և կայուն ապագայի համար՝ լճի, մարդկանց, հայկական որորի և բնության համար։
Միացե՛ք «Տարվա թռչուն 2025» էկոկրթական արշավին և «Մաքուր ապագա Սեւանի համար» ծրագրի միջոցառումներին:
Եկե՛ք գործենք միասին՝ հանուն Սևանի, բնության և ապագայի։