/ Պարունակություն / Ուսումնասիրությունները շարունակվում են

Ուսումնասիրությունները շարունակվում են

Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից շարունակվում են «Դիլիջան» ազգային պարկի և նրա անմիջական հարակից տարածքներում բնադրող թռչունների տեսակային կազմի ուսումնասիրությունները։

Հետազոտության շրջանակներում այս անգամ գրանցվել է 22 թռչնատեսակ։

Հիշեցնենք, որ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղն իրականացնում է «Դիլիջան» ազգային պարկի կենսաբազմազանության ուսումնասիրություններ, մասնավորապես՝ ձկնաբանական, թռչնաբանական, բուսաբանական, խոշոր կաթնասունների հետազոտություններ։

Հետազոտությունները հնարավորություն են տալիս բացահայտելու տեսակային կազմը, էնդեմիկ և կարմիր գրքային տեսակների տեսաբաշխվածությունը, նրանց վրա ազդող բացասական գործոնները։

Աշխատանքներն իրականացվում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և «Դիլիջան» ազգային պարկի հետ համագործակցությամբ։