Ամեն տարվա սեպտեմբերի առաջին շաբաթ օրն աշխարհում նշվում է անգղների մասին իրազեկման միջազգային օրը։
Այս օրն աշխարհում մի շարք բնապահպանական կազմակերպություններ, առանձին անհատներ իրազեկման տարբեր արշավներ և միջոցառումներ են իրականացնում՝ նպատակ ունենալով ուշադրություն սևեռել անգղների տեսակների առանձնահատկությունների և պատպանության կարևորության վրա։
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը, միանալով արշավին, առաջիկա շաբաթվա ընթացքում սոցիալական էջերի միջոցով իրազեկում կիրականացնի Հայաստանում առկա 4 տեսակի անգղների և իրենց առանձնահատկությունների մասին՝ գիշանգղ, մորուքավոր անգղ, սպիտակագլուխ անգղ և սև անգղ։