Մաքուր ապագա
Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Սյունիքի մարզում
Կրեատիվ լեռներ
«Գյուղական Տուրիզմի Զարգացման» ծրագիր
«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիր
Ջրաճահճային տարածքների ուսումնասիրություն և պահպանություն Արաքսի հովտում
/ Պարունակություն / NABU հայաստանյան մասնաճյուղը՝ Երևանի պետական համալսարանում

NABU հայաստանյան մասնաճյուղը՝ Երևանի պետական համալսարանում

Այսօր ԵՊՀ-ում կայացավ «BioExpo» ցուցահանդեսը, որում ներկայացված էր նաև Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը։

Ցուցահանդեսի ընթացքում համալսարանականները հնարավորություն ունեցան ծանոթանալու՝

  • կազմակերպության գործունեությանը,
  • առկա ծրագրերին,
  • կամավորության հնարավորություններին։

Մոտենալով տաղավարին՝ ուսանողները նաև ծանոթացան այն մեթոդներին, որոնք կիրառվում են ուսումնասիրելու համար Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունը, ինչպես նաև դիտելու կազմակերպության կողմից պատրաստված մի շարք տեսանյութեր՝ տարբեր թռչնատեսակների առանձնահատկությունների և նրանց շրջանում առկա հիմնախնդիրների վերաբերյալ, ֆոտոթակարդներից և առցանց տեսախցիկներից ստացված կադրեր։

Շնորհակալ ենք ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետին բուհ-գործատու կապի ամրապնդմանը նպաստելու, մեզ հրավիրելու, ինչպես նաև համալսարանականներին՝ ցուցաբերած մեծ հետաքրքրության համար։