Մաքուր ապագա
Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Սյունիքի մարզում
Կրեատիվ լեռներ
«Գյուղական Տուրիզմի Զարգացման» ծրագիր
«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիր
Ջրաճահճային տարածքների ուսումնասիրություն և պահպանություն Արաքսի հովտում
/ Պարունակություն / Շրջակա միջավայրի համաշխարհային օր

Շրջակա միջավայրի համաշխարհային օր

Այսօր շրջակա միջավայրի համաշխարհային օրն է։

Հունիսի 5-ը 1972 թվականին ՄԱԿ-ի կողմից հռչակվել է որպես Շրջակա միջավայրի համաշխարհային օր, իսկ 2004 թվականից՝ Հայաստանում այն նշվում է որպես բնապահպանի օր։

2001 թվականից գործելով Հայաստանում՝ Գերմանիայի բնության պահպանության միությունը (NABU) պատասխանատվություն է ստանձնել ուսումնասիրելու Հայաստանի կենսաբազմազանությունը և մշակելու դրա պահպանությանն ուղղված միջոցառումներ՝ այդ կերպ նպաստելով շրջակա միջավայրի պահպանությանն ու ոլորտի զարգացմանը։

Բաց չթողնելով առիթը՝ միությունն իր երախտագիտությունն է հայտնում բնապահպանական գործունեություն ծավալող բոլոր անհատներին և կազմակերպություններին՝ նպաստելու համար ավելի մաքուր և կայուն ապագայի ձևավորմանը։

Պահպանենք բնությունը միասին՝ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ։