/ Պարունակություն / Մաքրման աշխատանքներ Ազատան բնակավայրում

Մաքրման աշխատանքներ Ազատան բնակավայրում

«Մաքուր ափ, մաքուր աղբյուր» արշավի շրջանակներում Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ  իրականացվեցին մաքրման աշխատանքներ Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրում։

Կամավորների նախաձեռնությամբ մաքրման աշխատանքներ իրականացվեցին Կարկաչուն գետից առաջացած լճակի տարածքում։

Շնորհակալ ենք մասնակիցներին ջրային տարածքը մաքրելու նախաձեռնության համար։

Արշավի մասին ավելի մանրամասն իմանալու համար անցե՛ք հղմամբ։