/ Պարունակություն / Տարվա թռչուն 2024

Տարվա թռչուն 2024

2024 թվականի տարվա թռչնի քվեարկությունը սկսվել է։

Մենք արդեն մեկնարկում ենք 2024 թվականի տարվա թռչնի քվեարկությունը, որի համար մեզ պետք են ձեր առաջարկները։

Ֆեյսբուքյան կամ ինստագրամյան հարթակի համապատասխան հրապարակման մեկնաբանություններում նշեք թռչնի տեսակներ, որոնք, ըստ ձեզ, պետք է դառնան 2024 թվականի տարվա թռչնի թեկնածուներ։

Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ տարվա թռչունը

  • պետք է լինի խարիզմատիկ և հետաքրքրություն ներկայացնի բնության պահպանության նկատմամբ,
  • պարտադիր չէ, որ նշված լինի Կարմիր գրքում, կարևոր է, որ այս տեսակներին ավելի մեծ ուշադրություն դարձվի:

«Տարվա թռչուն» ամենամյա կրթական արշավի նպատակն է յուրաքանչյուր տարի ընտրել այդ տարին խորհրդանշող թռչնատեսակի և հասարակության լայն շերտերի ուշադրությունը հրավիրել ոչ միայն այդ տեսակի և նրա կենսամիջավայրերի պահպանության, այլև ողջ բնության պաշտպանության կարևորության վրա:

Հիշեցնենք, որ

  • 2021 թվականի տարվա թռչունն էր գիշանգղը
  • 2022 թվականին՝ սպիտակ արագիլը
  • սույն թվականինը՝ քարածիվը։

Կից ներկայացնում ենք ՀՀ Կարմիր գրքում ընդգրկված թռչնատեսակների ցանկը, ինչպես նաև Հայաստանի թռչունների մասին պատմող համապատասխան գիրքը, որոնց կարող եք ծանոթանալ և առաջարկել Ձեզ համար նախընտրելի տարբերակը։

Առաջարկներ կարող եք ներկայացնել մինչ 30.09.2023։

Առաջարկված տարբերակներից կընտրվեն և քվեարկության կդրվեն ամենաշատ հավանում և մեկնաբանություն հավաքած 5 տարբերակները։

Լավագույն 5 տարբերակների հեղինակները մեր կողմից կստանան խրախուսական նվերներ։