Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի թիմը շարունակում է իր աշխատանքները, մասնավորապես՝ իրականացվում են
- սպիտակ արագիլների ձմեռային հաշվառումներ,
- ձմեռող թռչունների կազմի ուսումնասիրության աշխատանքներ «Դիլիջան» ազգային պարկում,
- 2024 թ․ տարվա թռչնի՝ սպիտակապոչ արծվի ուսումնասիրմանն ուղղված աշխատանքներ Հրազդան գետի հարակից տարածքներում և «Սևան» ազգային պարկում:
Այս ուսումնասիրությունները թույլ կտան ստանալու ձմեռող թռչնատեսակների տեսակային կազմի և ձմեռման վայրերում դինամիկայի մասին տեղեկատվություն։
Աշխատանքներն իրականացվում են ազգային պարկերի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ։