Մաքուր ապագա
Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Սյունիքի մարզում
Կրեատիվ լեռներ
«Գյուղական Տուրիզմի Զարգացման» ծրագիր
«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիր
Ջրաճահճային տարածքների ուսումնասիրություն և պահպանություն Արաքսի հովտում
/ Պարունակություն / Միացի՛ր արշավին

Միացի՛ր արշավին

Հարգելի՛ բնապահպաններ,

հաշվի առնելով տարվա թռչնի՝ սպիտակապոչ արծվի՝ Հայաստանում հազվագյուտ հանդիպող տեսակ լինելը, խնդրում ենք ձեզ թռչնատեսակի նկատելիս անմիջապես տեղեկացնել մեզ․ խիստ ցանկալի է համապատասխան լուսանկարով կամ տեսանյութով, ինչպես նաև կոորդինատներով։

Իսկ ինչպե՞ս ճանաչել նրան։

  • Սպիտակապոչ արծիվն ունի հզոր, մեծ կտուց, կարճ, բութ սրված պոչ։
  • Հասուն սպիտակապոչ արծիվը տարբերվում է իր արտահայտիչ սպիտակ պոչով,
  • երիտասարդները և չափահասները՝ կռնատակի բաց գույնով, իսկ բաց գույնի պոչի փետուրները՝ մուգ երիզներով։

Տարիքի հետ թռչնի գլխի, ուսերի և կրծքային հատվածի փետրավորումը աստիճանաբար անցում է կատաում ավելի բաց գույների։

Նշենք նաև, որ սպիտակապոչ արծիվը՝

  •  գրանցված է ՀՀ Կարմիր գրքում,
  • կլոր տարի չվահյուր է,
  • վերջին գրանցումը եղել է 2023 թվականի գարնանը Գեղարքունիքի մարզում:
  • Հանդիպում է սովորաբար ծառերին մոտ բաց ջրային տարածություններում, գետահովիտներում, ջրածածկ հարթավայրերում։
  • Սնվում՝ առավելապես ձկներով և այլ ողնաշարավորներով, լեշերով։

Հիշեցնենք, որ հանրային քվեարկության արդյունքում 2024 թվականի տարվա թռչուն է ընտրվել սպիտակապոչ արծիվը (Haliaeetus albicilla)։

Սիրով կսպասենք ձեր արձագանքին։

Գործենք միասին՝ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ։