![](https://www.nabu.am/sites/default/files/styles/831/public/news/IMG_1304.png?itok=_FUv1Ip7)
Հաշվի առնելով, որ տարվա թռչունը սպիտակ արագիլն է՝ մենք սկսում ենք էկոկրթական միջոցառումների շարք, որի շրջանակներում անցկացվելու են սպիտակ արագիլների մասին դասընթացներ Հայաստանի դպրոցներում:
Դասընթացների ընթացքում երեխաները կծանոթանան արագիլներին, իրենց էկոլոգիային, սպառնացող վտանգներին և դրանց կանխարգելման հնարավոր տարբերակներին:
Եթե ուզում եք, որ Ձեր դպրոցը նույնպես մասնակցի դասընթացին, կա՛պ հաստատեք մեզ հետ՝ ուղարկելով նամակ մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարելով 044599949 հեռախոսահամարին: