/ Պարունակություն / «Տարվա թռչուն 2023 - քարարծիվ» էկոկրթական դասընթացներ

«Տարվա թռչուն 2023 - քարարծիվ» էկոկրթական դասընթացներ

«Տարվա թռչուն 2023 - Քարարծիվ» արշավի շրջանակներում մեկնարկել ենք Հայաստանի դպրոցներում քարարծիվների վերաբերյալ էկոկրթական դասընթացները։

Նախորդ շաբաթ հանդպումներ ենք ունեցել Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցում, Վանաձորի թիվ 3 և թիվ 21 հիմնական դպրոցներում, Երևանի թիվ 60 հիմնական դպրոցում և Ամբերդի միջնակարգ դպրոցում։

Աշակերտները ակտիվ մասնակցում են դասերին և հետաքրքրություն ցուցաբերում քարարծիվների կենսակերպի, նրանց պահպանության և սպառնացող վտանգների նկատմամբ։