/ Պարունակություն / Այցելություն Դիլիջան ազգային պարկի տարածքում գտնվող գյուղերը

Այցելություն Դիլիջան ազգային պարկի տարածքում գտնվող գյուղերը

Շարունակելով «Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ» ծրագիրը այս անգամ այցելել ենք Դիլիջան ազգային պարկի տարածքում գտնվող գյուղերը։

Քանի որ ազգային պարկը ոչ միայն հարուստ է կենսաբազմազանությամբ, այլ նաև ներառում է Կարմիր գրքում գտնվող տեսակներ, որոնք գտնվում են հատուկ պահպանության տակ,

այս տարածաշրջանի գյուղերը առավել հետաքրքրություն են առաջացնում տեղացիների և վայրի տեսակների միջև առաջացող հակամարտության ուսումնասիրության տեսանկյունից։

Կարևոր է հասկանալ մարդկանց և վայրի բնության միջև եղած խնդիրները, դրանց առաջացման պատճառները, և ինչպես կարող ենք կանխել դրանք չվնասելով ո՛չ բնությանը, և ո՛չ էլ մարդկանց։

Ցավոք, խնդիրները շատ են, և մարդիկ շատ հաճախ տուժում են առավելապես գայլերի հարձակումներց, որոնք կարող են մեծ քանակի ֆինանսական, և ոչ միայն, վնասներ պատճառել։

Դրանք իրենց հերթին ազդում են մարդկանց վերաբերմունքի վրա դեպի վայրի բնություն և վտանգում երկու կողմերի խաղաղությունը։

Խնդիրը առկա է ոչ միայն ազգային պարկի տարածքում, այլ նաև Հայաստանի ամբողջ հյուսիսում՝ Տավուշ, Լոռի և Շիրակ մարզերում։