/ Պարունակություն / «Մաքուր ափ, մաքուր աղբյուր»-ը Ծակքարում

«Մաքուր ափ, մաքուր աղբյուր»-ը Ծակքարում

Այս անգամ «Մաքուր ափ, մաքուր աղբյուր» քարոզարշավի շրջանակում Հայաստանի ևս մի գետ մաքրելու նպատակով մեր թիմն այցելեց Գեղարքունիքի մարզի Ծակքար բնակավայրը: Տեղանքի ընտրության առաջարկը ստացանք «ԱՅ ԷՍ ԷՍ ԴԻ համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ կողմից և մեր կամավորների հետ մեկտեղ ուղևորվեցինք Ծակքար բնակավայր՝ այնտեղ նույնանուն գետակի մաքրման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

«NABU» Հայաստանի և «ԱՅ-ԷՍ-ԷՍ-ԴԻ» ՀԿ կողմից համատեղ կազմակերպված այս միջոցառմանը միացան նաև ՀՀ բնապահպանության փոխնախարար Գնել Սանոսյանը, Ծակքարի համայնքապետ Գիտուն Ավետիսյանն ու նրա մոտ մեկ տասնյակ համագյուղացիները՝ մեծահասականեր, երիտասարդներ ու երեխաներ:

Նշենք, որը հավաքված աղբը տեսակավորվում էր. պլաստիկը՝ մոտ 35 կգ, տեսակավորումից հետո ուղարկվեց Երևան՝ այնտեղ վերամշակվելու նպատակով: Իսկ մնացած աղբը տեղափոխվեց նախատեսված աղբավայր: Օրն ավարտեցինք գեղեցիկ Սևանի ափին:

«NABU» Հայաստանը և «ԱՅ-ԷՍ-ԷՍ-ԴԻ» ՀԿ կշարունակեն իրենց սերտ համագործակցությունը՝ հանուն ավելի մաքուր Հայաստանի: