/ Պարունակություն / Տեղի ունեցավ «Դեպի Գնիշիկ» թռչնադիտարկում-արշավը

Տեղի ունեցավ «Դեպի Գնիշիկ» թռչնադիտարկում-արշավը

Անգղների միամսյակի շրջանակում «Գնիշիկ» հատուկ պահպանվող լանդշաֆտի տարածքում տեղի ունեցավ երկար սպասված թռչնադիտարկում-արշավը, որին մասնակցեց 27 հետաքրքրված երիտասարդ: Արշավի ընթացքում մեզ միացան նաև պահպանվող լանդշաֆտի աշխատակիցները:

Մասնակիցները հնարավորություն ստացան ծանոթանալու Վայոց Ձորի բազմերանգ բնությանը, տեսնելու բեզոարյան այծեր, բազմաթիվ այլ կենդանատեսակների հետքեր և մի շարք թռչնատեսակներ: Բացի այդ, արշավի մասնակիցները հետաքրքիր տեղեկություններ ստացան Հայաստանի թռչունների և կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչների մասին: