/ Պարունակություն / Միասին նշենք չվող թռչունների միջազգային օրը

Միասին նշենք չվող թռչունների միջազգային օրը

Վաղը, մայիսի 11-ին, Չվող թռչունների միջազգային օրն է: Օրվա նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածության մակարդակը չվող թռչունների և նրանց սպառնացող վտանգների մասին: Այս օրը, ողջ աշխարհում իրականացվում են բազմաբնույթ կրթական, տեղեկատվական և շատ այլ միջոցառումներ, որոնք թույլ են տալիս համաշխարհային հասարակությանը ավելի մոտ լինել բնությանը և իրենց ներդրումն ունենալ դրա պահպանության կարևոր գործում:

Օրվա կարգախոսն է՝ Պաշտպանիր թռչուններին, դարձիր լուծում պլաստիկի դեմ պայքարում:
Եվ այսպես, NABU Հայաստանը ևս միանում է այս համաշխարհային շարժմանը՝ որդեգրելով օրվա կարգախոսը, բայց ոչ մեկ օրով: Մայիսի 11-ից Հոկտեմբերի 12-ն ընկած հատվածում մենք կիրականացնենք միջոցառումների շարք, որոնք ուղղված կլինեն թռչունների չուի մասին հանրության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև պլաստիկի դեմ պայքարին:

Հիշեցնենք, որ 2018 թվականի ընթացքում NABU Հայաստանն արդեն իրականացրել է բազմաթիվ միջոցառումներ ուղղված պլաստիկի դեմ պայքարին և թռչունների մասին հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը («Սկսիր քեզնից», «Մաքուր ափ, մաքուր աղբյուր», «Բազե», «Ճանաչենք Հայաստանի Անգղներին» և այլն): Միջոցառումները շարունակվում են նաև այս տարի:

ՀԵՏԵՎԻՐ ՄԵՐ ԷՋԻՆ ԵՎ ԾԱՆՈԹԱՑԻՐ ԳԱԼԻՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ ԵՎ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՆ: ՕԳՆԻՐ ՄԵԶ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԹՌՉՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԼՈՒԾՈՒՄ ԴԱՌՆԱԼ ՊԼԱՍՏԻԿԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ:

Սկսի՛ր հենց վաղը, դու՛րս եկ մոտակա այգի, հետևի՛ր այդքան գեղեցիկ երգող թռչուններին, իրականացրու մաքրման աշխատանքներ, որպեսզի թույլ չտաս, որ նրանց ձագուկները սնվեն մեր աղբով: Պատմի՛ր մեզ քո պատմությունը և ուղարկի՛ր նկար մեր ֆեյսբուքյան էջին ու ստացի՛ր հետաքրքիր մրցանակներ մեր կազմակերպության կողմից: Բոլո՛ր (ոչ թե լավագույն) նկարներն ու պատմությունները կհրապարակվեն մեր կայքում և ֆեյսբուքյան էջում, քանզի քո այդ քայլով դու կապացուցես, որ արդեն իսկ լավագույնն ես և օրինակ կծառայես մյուսների համար:

Իսկ մեզ վաղը կգտնեք Սևանի Լիճք հատվածում՝ հեռադիտակներով և աղբահանության իրերով: Մանրամասները՝ շուտով: