Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղն իրականացնում է քարարծիվների և մորուքավոր անգղների բնադրման դաշտային հետազոտություններ, որն է՝ բնադրավայրերում բնադրման հաջողության գնահատումը։
Մոնիթորինգը հնարավորություն է տալիս բացահայտելու արդյոք թռչնատեսակները բնադրում են նույն բնում, թե ոչ, սկսվել է արդեն ինկուբացիան, թե թռչնատեսակները դեռևս զուգավորման շրջանում են։
Աշխատանքներին ակտիվ մասնակցում են նաև կազմակերպության խնամակալները ՀՀ տարբեր մարզերում։