Միջազգային գիտարշավի ընթացքում Հայաստանի հյուսիսում ուսումնասիրվել են գիշատիչ թռչունները։
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը Հայաստանի գիշատիչ թռչունների համալիր ուսումնասիրությունների շրջանակներում ապրիլի 18-ին ավարտեց 10-օրյա գիտարշավը Լոռու և Տավուշի մարզերում, որի ընթացքում ուսումնասիրվել են գիշատիչ թռչունների բնադրավայրերը։
Աշխատանքներին միացել էին ոչ միայն Հայաստանի, այլև Բուլղարիայից՝ 4, Ռուսաստանից` 2 և Չեխիայից՝ 2 գիտնականներ։
Գիտնականների 3 խումբ բացահայտել են հետևյալ թռչնատեսակների 60 բնադրավայրեր՝
- գիշանգղ,
- սպիտակագլուխ անգղ,
- մորուքավոր անգղ,
- փոքր ենթարծիվ,
- քարարծիվ,
- տափաստանային ճուռակ,
- մեծ ճուռակ,
- սապսան և այլ թռչնատեսակներ, որոնցից 13-ը (ներառյալ՝ չվող) ներառված են ՀՀ Կարմիր գրքում, իսկ 12-ը (ներառյալ՝ չվող)՝ ԲՊՄՄ Կարմիր ցուցակում։
Գիտարշավի ամենահետաքրքիր ու կարևոր բացահայտումների մասին շուտով կգրենք առանձին։
Շնորհակալ ենք գործընկեր կազմակերպություններին՝
- Բուլղարիայի թռչունների պահպանության միություն (BSPB)
- Ռուսաստանի թռչունների պաշտտպանության միություն (RBCU)
- Չեխիայի թռչնաբանական միություն (CSO)
- «Կովկաս» բնության պահպանության միություն։
NABU հայաստանյան մասնաճյուղը կշարունակի այլ տարածաշրջաններում գիշատիչ թռչունների ուսումնասիրության և պահպանության համալիր աշխատանքները՝ իրականացնելով օղակավորում, արբանյակային տվիչների տեղադրում և բնադրավայրերի մշտադիտարկում։
Բոլոր խոշոր գիշատիչ թռչունների այսպիսի բազմամյա համալիր ուսումնասիրություններ Հայաստանում իրականացվում են առաջին անգամ։
Շնորհակալ ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը համագործակցության և NABU հայաստանյան մասնաճյուղի դեսպաններին՝ գիտարշավի ընթացքում ցուցաբերած աջակցության համար։
Միջոցառումն իրականացվել է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) «Նոր համագործակցություն Արևելյան Եվրոպայում գիշատիչ թռչունների պաշտպանության նպատակով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է NABU International-ի и VGP-ի կողմից։