/ Պարունակություն / «Կայուն զարգացող նորաձևություն» թեմայով բաց դաս

«Կայուն զարգացող նորաձևություն» թեմայով բաց դաս

Շաբաթը հագեցած է դասընթացներով․ բնապահպանական ակումբի շրջանակներում ունենք ևս մեկ թեմա՝ «կայուն զարգացող նորաձևություն» կամ «էկոնորաձևություն»

Ընդամենը մեկ օր՝ նոյեմբերի 16-ին՝ ժ․ 19։00-ին, Իսահակյան 18 հասցեում՝ 2-րդ սենյակում, նանախոս Տաթևիկ Հարությունյանի հետ (դիզայներ, ոճաբան) կփորձենք պարզել, թե՝

  • ինչ վնաս է հասցնում նորաձևության ինդուստրիան շրջակա միջավայրին
  • ինչ միջոցներ են ձեռնարկվում պլաստիկը, տեքստիլը և այլ նյութեր վերամշակելու համար:

Կհասկանանք, թե ինչ է՝

  • մինիմալիստական ապրելակերպը և գիտակցված սպառումը
  • դանդաղ նորաձևությունը
  • Տեղերը խիստ սահմանափակ են․ գրանցվելու համար ուղարկե՛ք անձնական նամակ մեր ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջին։

Դասընթացները իրականացվում են «մաքուր ապագա» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից։