/ Պարունակություն / «Ջրաճահճային տարածքների ուսումնասիրություն և պահպանություն...

«Ջրաճահճային տարածքների ուսումնասիրություն և պահպանություն Արաքսի հովտում» թեմայով բաց դաս

Բնապահպանական ակումբի հաջորդ դասընթացի թեման է «ջրաճահճային տարածքների ուսումնասիրություն և պահպանություն Արաքսի հովտում»։

Դասընթացը տեղի կունենա նոյեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, և նոյեմբերի 2-ին՝ ժամը 19։00-ին։

Դասընթացը կկայանա Իսահակյան 18 հասցեում՝ սեն․ 2։

Թեմայի թիրախային կետերն են՝

  • ջրաճահճային տարածքների՝ կենսաբազմազանության համար կարևորությունը,
  • Արաքսի հովտի (հայկական կողմում) ջրաճահճային տարածքները,
  • NABU հայաստանյան մասնաճյուղի կողմից կատարված կենսաբազմազանության հետազոտությունների արդյունքները։

Սահմանափակ տեղերով պայմանավորված՝ նախնական գրանցումը պարտադիր է․ խնդրում ենք գրել մեզ անձնական նամակ՝ ինստագրամյան կամ ֆեյսբուքյան էջով։

Դասընթացներն իրականացվում են «մաքուր ապագա» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից։