/ Պարունակություն / «Կանաչ շաբաթ» ամենամյա տոնավաճառ

«Կանաչ շաբաթ» ամենամյա տոնավաճառ

Մեկնարկել է «Կանաչ շաբաթ» (Grüne Woche) ամենամյա տոնավաճառը, որին մասնակցում են «օրգանական գյուղատնտեսության զարգացման» մեր ծրագրի հետևյալ շահառուները՝

  • «Դարման» բուսական օրգանական թեյ
  • «Հաթերք» օրգանական մեղր
  • «Մեր սարեր» օրգանական մեղր
  • «Անթառամ» բուսական օրգանական թեյ

Ցուցահանդեսին ներկայացված է նաև Գերմանիայի բնության պահպանության միությունը (NABU)՝ առանձին ստենդով։

Նշենք, որ Բեռլինի միջազգային կանաչ շաբաթը կարևոր միջազգային առևտրային ամենամյա տոնավաճառ է, որն իրականացվում է գյուղատնտեսության, այգեգործության և սննդի տարբեր ոլորտների վերամշակողների և շուկայավարողների համար:

Այս տարի միջոցառմանը մասնակցում է շուրջ 1700 ներկայացուցիչ 68 երկրից, նախատեսվում է ավելի քան 420000 այցելու ամբողջ աշխարհից։

Շահառուների ստենդերը ֆինանսավորվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։