Մեկնարկել են թռչունների՝ էլեկտրահաղորդման գծերին բախման և հոսանքահարման դեպքերի բացահայտման աշխատանքները
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մեկնարկել է էլեկտրահաղորդման գծերին թռչունների բախման դեպքերի բացահայտմանն ուղղված աշխատանքները, որի շրջանակներում առաջին ուսումնասիրություններն են կատարվել Մեծամոր, Սարդարապատ և Ուրցաձոր բնակավայրերի հարակից տարածքներում։
Հարգելի՛ հետևորդներ, խնդրում ենք ձեզ նման դեպքերի ականատես լինելու դեպքում անպայմանորեն դիմել մեզ և տրամադրել տեղեկատվություն՝ անցնելով հետևյալ հղմամբ։
Զեկուցելով ձեր կողմից հայտնաբերված թռչունների մասին՝ դուք օգնում եք մեզ արժեքավոր տեղեկատվություն հավաքագրել տեղի ունեցած դեպքերի քանակի և վայրերի մասին: Հավաքագրվող տվյալները առանցքային նշանակություն ունեն թռչունների պոպուլյացիաներին սպառնացող վտանգները մեղմելուն ուղղված հետազոտությունների և պահպանման ջանքերի համար:
Միասին՝ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ