/ Պարունակություն / Ջրաճահճային տարածքների կարևորությունը Հայաստանում

Ջրաճահճային տարածքների կարևորությունը Հայաստանում

Թռչունների գարնանային չուն գրեթե մոտեցել է իր ավարտին, իսկ նստակյաց կամ վաղ բնադրող չվող տեսակներն արդեն մեծացնում են իրենց ձագերին «Արաքսի հովտի ջրաճահճային տարածքների պահպանություն համայնքային մակարդակում» ծրագրի շրջանակներում հետազոտվող  ջրաճահճային տարածքներում:

Արարատ և Արմավիր մարզերի ջրաճահճային տարածքները՝ որոնք ներառում են ձկնաբուծական լճերը, գետերը, ջրատարները, ժամանակավոր ջրածածկ տարածքները, տեխնածին ջրամբարները (առաջացել են չօգտագործվող ավազահանքերի տեղում), հանդիսանում են նման տարածքների հետ անմիջական կախվածության մեջ գտնվող չվող և բնադրող տեսակներից շատերի համար կենսական անհրաժեշտության վայրեր:  Մեր թռչնաբանական հետազոտության ընթացքում գրանցվել են մի շարք վտանգված տեսակներ, որոնք ներառված են թե՛ Հայաստանի կենդանիների Կարմիր գրքում, թե՛ ԲՊՄՄ Կարմիր ցուցակում: Մասնավորապես, մեզ հաջողվել է գրանցել հետևյալ տեսակները.

  • Մեծ և Փոքր ձկնկուլներ (Phalacrocorax carbo, Microcarbo pygmaeus),
  • Վարդագույն և Գանգրափետուր հավալուսններ (Pelecanus onocrotalus, Pelecanus crispus),
  • Մեծ ջրցուլ (Botaurus stellaris),
  • Քաջահավ (Plegadis falcinellus),
  • Ջրարծիվ (Pandion haliaetus),
  • Դաշտային մկնաճուռակ (Circus macrourus),
  • Լայնակտուց բադ (Spatula clypeata),
  • Սպիտակաաչք սուզաբադ (Aythya nyroca),
  • Կարմիր բադ (Tadorna ferruginea),
  • Ոտնացուպիկ (Himantopus himantopus),
  • Բտիկաթև կիվիվ (Vanellus spinosus),
  • Հայկական որոր (Larus armenicus),
  • Սպիտակաայտ ջրածիծառ (Chlidonias hybrida),
  • Որորակտուց ջրածիծառ (Sterna nilotica),
  • Փոքր ջրածիծառ (Sternula albifrons),
  • Կանաչ մեղվակեր (Merops persicus),
  • Ներկարար (Coracias garrulus),
  • Դեղնագլուխ խաղտտնիկ (Motacilla citreola),
  • Կիսասպիտակավիզ ճանճորս (Ficedula semitorquata),
  • Իսպանական ճնճղուկ (Passer hispaniolensis

ընդհանուր հաշվով 23 թռչնատեսակ:

Վտանգված տեսակների այս թիվը կազմում է ՀՀ Կարմիր գրքում գրանված թռչնատեսակների 24%-ը: Բարելավելով այդ տեսակների անհրաժեշտ կենսամիջավայրերը, ճանաչելով և պահպանելով նրանց, մենք միասին կարող ենք հասնել դրական արդյունքի ինչպես կենդանիների, այնպես էլ մարդկանց համար: 

Հիշեցնենք, որ նախագիծը իրականացնում է Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը՝ Michael Otto Umweltstiftung բնապահպանական հիմնադրամի աջակցությամբ։