
«NABU» Հայաստանի կողմից իրականացվող «Բազե» և Հայաստանի պահպանվող տարածքների շուրջ մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի բացահայտման ծրագրերի շրջանակներում մեր թիմն այցելեց Տավուշի մարզի Դիլիջան համայնքի բնակավայրեր: Անցկացվեցին հարցումներ մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի վերաբերյալ՝ թե՛ գյուղապետերի, թե՛ տեղի ֆերմերների հետ: Բացի այդ, համայնքի յոթ դպրոցում կազմակերպվեցին գիշատիչ թռչունների և Հայաստանի կենսաբազմազանության մասին դասընթացներ: