/ Պարունակություն / «Անգղների միամսյակ»-ը դպրոցներում

«Անգղների միամսյակ»-ը դպրոցներում

Ուրախ ենք տեղեկացնել, որ Անգղների միամսյակի շրջանակում տեղի ունեցան առաջին դասախոսությունները Այնթափի համար 2 և Հացիկի Ավ. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցներում։ Դասախոսությունների ընթացքում երեխաները ծանոթացան Հայաստանի անգղների կենսաբազմազանությանը և նրանց ապրելակերպի առանձնահատկություններին և ստացան նորանոր գիտելիքներ այդ զարմանահրաշ թռչունների մասին։ Դասախոսությունից բացի, մենք երեխաների համար պատրաստել էինք բազմաթիվ հետաքրքիր և ուսուցողական նվերներ, որոնք կօգնեն ավելի լավ ճանաչել անգղներին։

Իսկ դասախոսության ավարտին հայտարարեցինք «Պահպանենք անգղներին» մրցույթը, որն իրականացվում է «NABU»-Հայաստանի կողմից՝ Անգղների միամսյակի շրջանակում։ Մրցույթին մասնակցելու համար երեխաները պետք է նկարի, պատմվածքի կամ որևէ այլ նյութի միջոցով ներկայացնեն Հայաստանում իրենց սիրելի անգղի պահպանության մասին իրենց պատկերացումը ։ Մրցույթը նպատակ ունի երեխաների մեջ բնության հանդեպ հոգատար վերաբերմունք ձևավորել, նրանց սովորեցնել մտածել իրենց շրջակայքում ապրող բազմաթիվ կենդանիների և բույսերի պահպանության մասին։