/ Պարունակություն / «Էկոտուրիզմ» թեմայով բաց դաս

«Էկոտուրիզմ» թեմայով բաց դաս

Բնապահպանական ակումբի շրջանակներում այս անգամ դասընթաց կունենանք «էկոտուրիզմ» թեմայով։

Դասընթացի առանցքային կետերն են՝

  • Էկոտուրիզմ, կենսակայուն տուրիզմ. սահմանումներ,
  • Էկոտուրիզմը Հայաստանում. ծառայություն մատուցողներ, ենթակառուցվածքներ, փաթեթներ,
  • Էկոտուրիզմն ու բնության հատուկ պահպանվող տարածքները,
  • Էկոտուրիզմի և կենսակայուն տուրիզմի ապագան։

Դասընթացը կվարի  զբոսաշրջության անկախ փորձագետ, լեռնային ուղեկցորդ, դասընթացավար Վահագն Վարդումյանը։

Հանդիպումը տեղի կունենա 2 օր՝ նոյեմբերի 13՝ ժ․ 19։00-ին և նոյեմբերի 14՝ ժ․ 17։00-ին, Իսահակյան 18 հասցեում՝ սենյակ 2:

Տեղերը սահմանափակ են, այդ իսկ պատճառով նախնական գրանցումը պարտադիր է․ խնդրում ենք մեր ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջին ուղարկել անձնական նամակ։

Հիշեցնենք, որ ակումբը գործում է «մաքուր ապագա» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից։